«Թոթենհեմը» համաձայնեցրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի վարձակալությունը

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն՝ «Թոթենհեմը» պայմանավորվել է «Բարսելոնայի» հետ 27-ամյա  ֆուտբոլիստին 2022/23 մրցաշրջանի համար վարձակալելու հարցում։

2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին «Բարսայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել 1 գոլային փոխանցում։