«Չելսիի» վինգեր Հաքիմ Զիեշն այս ամռանը կարող է տեղափոխվել «Միլան»: Իտալական ակումբը պատրաստ է վարձակալել մարոկկացուն՝ տրանսֆերի գնման տարբերակով, հայտնում է Football Italia-ն։
«Ռոսոներիները» վարձակալության համար կվճարեն 5 միլիոն եվրո: Մեկ տարի անց նրանք կկարողանան Զիեշին գնել 20 միլիոնով։
Ավելի վաղ 29-ամյա մարոկկացին ցանկություն էր հայտնել հեռանալ լոնդոնյան ակումբից։