«Ուրարտուի» երիտասարդները միացել են թիմին (լուսանկար)

«Ուրարտուի» ֆուտբոլիստները, որոնք մայիսի 30-ից հունիսի 12-ը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել էին Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հանդիպումներին, վերադարձել են հանգստից և վերսկսել մարզումներն ընդհանուր թիմի հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Նրանց թվում են Նարեկ Աղասարյանը, Արման Ղազարյանը, Սերգեյ Մկրտչյանը, Պետրոս Մանուկյանը, Տիգրան Այունցը, ինչպես նաև ձմռանը վարձակալական հիմունքներով լեհական «Յագելոնիա» տեղափոխված Նարեկ Գրիգորյանն ու ԲԿՄԱ-ում հանդես եկող Էրիկ Սիմոնյանը, որոնք նույնպես վերադարձել են «Ուրարտու» և թիմի կազմում նախապատրաստվում են նոր մրցաշրջանին։