«Միլանը» պատրաստ է վարձակալել Հաքիմ Զիեշին՝ տրանսֆերը գնելու հնարավորությամբ

«Չելսիի» վինգեր Հաքիմ Զիեշն այս ամռանը կարող է տեղափոխվել «Միլան»: Իտալական ակումբը պատրաստ է վարձակալել մարոկկացուն՝ տրանսֆերի գնման տարբերակով, հայտնում է Football Italia-ն։

«Ռոսոներիները» վարձակալության համար կվճարեն 5 միլիոն եվրո: Մեկ տարի անց նրանք կկարողանան Զիեշին գնել 20 միլիոնով։

Ավելի վաղ 29-ամյա մարոկկացին ցանկություն էր հայտնել հեռանալ լոնդոնյան ակումբից։