«Մանչեսթեր Սիթին» տեղեկացրել է «Չելսիին», որ ակումբը պատրաստ է վաճառել հարձակվող Ռահիմ Ստերլինգին։ Մոտ ժամանակներս լոնդոնցիները նոր առաջարկ կանեն եզրային հարձակվողի տրանսֆերի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ազնվականներն» արդեն մեկ առաջարկ են կատարել, սակայն այն մերժվել է «քաղաքաբնակների» կողմից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» 27-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 64 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Ստերլինգը «Սիթիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։