Պաշտոնական. «Նիսը» հայտարարել է Քրիստոֆ Գալտիեի հեռանալու մասին

«Նիսը» հայտարարել է Քրիստոֆ Գալտիեի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու և նրա փոխարեն Լյուսյեն Ֆավրի նշանակման մասին։

Շվեյցարացի մասնագետն արդեն գլխավորել է «Նիսը» 2016-ից 2018 թվականներին։ Ֆավրի մարզած վերջին թիմը եղել է Դորտմունդի «Բորուսիան», որը նա գլխավորել է 2018-ից 2020 թվականներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաուրիսիո Պոչետինոյի փոխարեն ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ կդառնա հենց Գալտիերը։