«Ռեալը» սահմանել է Մարկո Ասենսիոյի հրաժարագինը

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել վինգեր Մարկո Ասենսիոյից 30-35 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացու հետ հավակնում են պայմանագիր կնքել «Միլանը» և «Լիվերպուլը»: «Ռեալը» որոշել է վաճառել Ասենսիոյին՝ վինգերի կողմից հաջորդ մրցաշրջանից սկսած աշխատավարձի բարձրացման պահանջից հետո։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա Մարկոն «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։