Աշոտ Խաչատուրյանցը լքել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նախագահի պաշտոնը: Պաշտոնյան անձամբ է հաստատել տեղեկատվությունը։
Նոյեմբերի 22-ին Խաչատուրյանցը պաշտոնապես նշանակվել էր ՌՊԼ ղեկավարի պաշտոնում, կողմերը կնքել էին 5 տարվա պայմանագիր:
Ավելի վաղ Խաչատուրյանցը գլխավորել է Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարական կոմիտեն։