«Մանչեսթեր Յունայթեդը» ամենայն հավանականությամբ նոր ավագ կունենա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է իր վրա վերցնել ավագի պարտականությունները՝ փոխարինելով պաշտպան Հարի Մագուայերին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Ըստ աղբյուրի, փոփոխությունները կարող են տեղի ունենալ նախորդ մրցաշրջանում պաշտպանի հասցեին հաճախակի հնչած քննադատությունների պատճառով։

Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Ռոնալդուի և նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի առանձնազրույցից հետո։

Կրիշտիանու Ռոնալդուն անցած մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։