«Ֆիորենտինան» պատրաստ է գնել «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
«Բարսելոնան» ցանկանում է վաճառել ֆրանսիացուն, հաճախակի կրկնվող վնասվածքների և բարձր աշխատավարձի պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ումտիտին կարող է տեղափոխվել «Ժիրոնա»։
Վերջերս իսպանական ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ ակումբը հույսեր չի կապում Սամուելի հետ:
2021/22 մրցաշրջանում Ումտիտին ընդամենը 1 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում։
Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարիների ընթացքում Սամուելը առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման: