ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հիշել է Մադրիդի «Ռեալում» իր կարիերան։
««Ռեալը» պատմության լավագույն ակումբն է: Այն Չեմպիոնների Լիգայում 14 հաղթանակ ունի, ինչը ռեկորդ է:
19 տարեկանում ակումբ մտնելը և մինչև 26 տարեկանն այնտեղ խաղալն ինձ համար դրախտային հաճույք էր: «Ռեալից» ավելի լավ բան չկա,- Իգուաինի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։
Արգենտինացին մադրիդյան ակումբում հանդես է եկել 2007-ից 2013 թվականներին։