ՊՍԺ-ն մեծ գումար կվճարի Քրիստոֆ Գալտիեյի տեղափոխության համար

«Նիսի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն շուտով կգլխավորի ՊՍԺ-ն, որն այժմ մարզում է Մաուրիսիո Պոչետինոն։ Այս պահին ֆրանսիացի մասնագետի՝ փարիզյան թիմ տեղափոխելու գործարքը փաստացի ավարտված է, տեղեկացնում է Goal-ը:

Ըստ աղբյուրի՝ Գալտիեն 100%-ով կգլխավոր իփարիզյան թիմը: Քրիստոֆին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու համար ՊՍԺ-ի ղեկավարությունը պետք է խզի Պոչետինոյի հետ պայմանագիրը:

Գալտիեի տրանսֆերը ֆրանսիական գրանդի համար կարժենա մոտ 10 միլիոն եվրո: Առայժմ ՊՍԺ-ի ղեկավարությունը Պոչետինոյի հետ համաձայնեցնում է պայմանագրի խզման պայմանները: :