Հայտնի է, թե որքան գումար է պահանջում ՊՍԺ -ն Լեանդրո Պարեդեսի տրանսֆերի համար

«Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։

Ըստ  Sportmediaset-ի՝ թուրինյան ակումբը պատրաստ է տրանսֆերի համար 15 մլն եվրո առաջարկել: .

Այնուամենայնիվ, ֆրանսիական ակումբը պահանջում է նվազագույնը 25 մլն եվրո:

Պարեդեսը Լիգա 1-ի 15 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։