Մոյզե Քինը կարող է լքել «Յուվենտուսը»

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինին թիմ հրավիրելու հնարավորությանբ։

Տեղեկություն կա, որ 22-ամյա իտալացին դեմ չէ վերադառնալ ֆրանսիական ակումբ։

Հիշեցնենք, որ Քինն արդեն վարձավճարով հանդես է եկել ՊՍԺ-ում 2020/21 մրցաշրջանում:

2021/22 մրցաշրջանում Քինը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։