«Ուրարտուն» և Ռոբերտ Արզումանյանը դադարեցրել են գործակցությունը, տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Արզումանյանն «Ուրարտուի» ղեկն ստանձնել էր 2021 թվականի մարտից։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 51 հանդիպում է անցկացրել։ 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր վաստակել՝ Հայաստանը ներկայացնելով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» դարձել էր Vbet Հայաստանի գավաթի փոխչեմպիոն։
«Ակումբը շնորհակալություն է հայտնում 36-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- գրված է «Ուրարտուի» տարածած հայտարարության մեջ: