«Բարսելոնան» միայն մեկ պայմանով է պատրաստ վերադարձնել Լուիս Սուարեսին

«Բարսելոնան» պատրաստ է դիտարկել հարձակվող Լուիս Սուարեսի վերադարձը ակումբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսան» կապ է հաստատել Սուարեսի հետ և քննարկել նրա հնարավոր տրանսֆերը: Միաժամանակ, կատալոնական ակումբն ուրուգվայցու առաջ պայման է դրել՝ նա պետք է սպասի մինչև օգոստոս, քանի որ «Բավարիայի» լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկու ձեռքբերումը մնում է «կապտանռնագույնների» առաջնահերթությունը։ Եթե ​​այդ գործարքը չկայանա, 35-ամյա ֆուտբոլիստը կարող է այլընտրանք դառնալ լեհին:

Հիշեցնենք, որ Սուարեսը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2014-ից 2020 թվականներին, որից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։