Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը հեռացավ «Ուրարտուից»

«Ուրարտուն» և Ռոբերտ Արզումանյանը դադարեցրել են գործակցությունը, տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Արզումանյանն «Ուրարտուի» ղեկն ստանձնել էր 2021 թվականի մարտից։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 51 հանդիպում է անցկացրել։ 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր վաստակել՝ Հայաստանը ներկայացնելով ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» դարձել էր  Vbet Հայաստանի գավաթի փոխչեմպիոն։

«Ակումբը շնորհակալություն է հայտնում 36-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- գրված է «Ուրարտուի» տարածած հայտարարության մեջ: