Կիևի «Դինամոյի» հարձակվող Սամբա Դիալոն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն։
Նշվում է, որ «Բավարիան» սենեգալցու համար կպայքարի մի քանի ակումբների հետ։ Դիալոյի պայմանագիրն ուկրաինական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, սակայն գործակալները և անձամբ հարձակվողը չեն ցանկանում մնալ երկրում։
Դիալոն 19 տարեկան է։ Նախորդ մրցաշրջանում նա երիտասարդական Չեմպիոնների Լիգայում 2 հանդիպում է անցկացրել: