Քրիստիան Վիերի. «Լուկակուն պետք է ապացուցի, որ նա այլ մակարդակի ֆուտբոլիստ է»

«Ինտերի» նախկին հարձակվող Քրիստիան Վիերին արձագանքել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ միլանյան ակումբ հնարավոր տեղափոխությանը։

«Լուկակուն հիանալի ֆուտբոլիստ է, նա շատ գոլեր է խփել «Ինտերում»: Բայց միևնույն ժամանակ նա շատ վատ հանդես եկավ «Չելսիում»: Եթե ​​նա վերադառնա, պետք է ապացուցի, որ այլևս այն ֆուտբոլիստը չէ, ինչ «Չելսիում» էր։ Լուկակուն պետք է հիշեցնի «Ինտերում» հանդես եկած հարձակվողին,- Վիերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտերից» «Չելսի» է տեղափոխվել նախորդ ամռանը՝ պայմանագիր կնքելով մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։