«Յուվենտուսի» կիսապաշտպան Մարկո Պյացան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի թուրինյան ակումբը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Սալերնիտանան»։
Նախորդ մրցաշրջանում խորվաթ կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր եկել «Տորինոյում», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում դարձել էր 3 գոլի հեղինակ։
Պյացայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։