Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ կարող է ստանձնել ՊՍԺ-ի ղեկը։ Լրագրողներից մեկի հարցին 50-ամյա մասնագետը պատասխանել է. «Երբեք մի ասա երբեք»:
«Երբեք մի ասա երբեք: Հատկապես, երբ մարզիչ ես։ Բայց հարցը վիճելի է։ Երբ ես ֆուտբոլիստ էի, ընտրության հնարավորություն ունեի գրեթե բոլոր ակումբներում։ Երբ մարզիչ ես, չես կարող հիսուն ակումբ գնալ: 2-3 հնարավորություն կա:
Մարզիչները շատ ավելի քիչ ընտրություն ունեն, քան ֆուտբոլիստը: Եթե վերադառնամ ակումբ, ապա միայն հանուն հաղթանակի։ Ես սա ասում եմ ամենայն համեստությամբ։ Ահա թե ինչու ես ոչ մի տեղ չեմ կարող գնալ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։