Էռնեստո Վալվերդեն հնարավոր է վերադառնա Բիլբաոյի «Ատլետիկ»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարող է գլխավորել Բիլբաոյի «Ատլետիկը»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ 58-ամյա մասնագետն արդեն սկսել է շփվել բասկյան ակումբի ներկայացուցիչների հետ։

Նշվում է նաև, որ բացի Վալվերդեից՝ թիմի գլխավոր մարզիչ լինելուն հավակնում է Մարսելո Բյելսան, ով նախկինում մարզել է «Լիդսը»։

Հիշեցնենք, որ «Ատլետիկի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիան լքել է ակումբը 2021/2022 մրցաշրջանի վերջում։