«Թոթենհեմը» պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի համար, հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» գոհ են այս առաջարկից։ Ամենայն հավանականությամբ, ակումբը կհամաձայնի բաժանվել ֆուտբոլիստից։ Անձամբ ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ լքել ակումբը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 50 միլիոն եվրո: