«Ինտերի» գործադիր տնօրենը խոսել է Ռոմելու Լուկակուի հնարավոր վերադարձի մասին

«Ինտերի» գործադիր տնօրեն Ալեսանդրո Անտոնելոն հաստատել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ ակումբ վերադառնալու ցանկությունը։

«Մենք ցանկանում ենք պահպանել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, Լուկակուն վերադառնալու մեծ ցանկություն ունի, բայց մենք պետք է գնահատենք այս տրանսֆերի տնտեսական իրագործելիությունը։ Մենք կփորձենք դա անել ճիշտ ժամանակին»,- Անտոնելոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: