Եվս մեկ լոնդոնյան ակումբ պատրաստվում է խոշոր գումար առաջարկել Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի համար

«Թոթենհեմը» պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի համար, հայտնում է The Times-ը։

Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» գոհ են այս առաջարկից։ Ամենայն հավանականությամբ, ակումբը կհամաձայնի բաժանվել ֆուտբոլիստից։ Անձամբ ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ լքել ակումբը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 50 միլիոն եվրո: