«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս ամառ ցանկանում է ուժեղացնել կազմը։
Ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ պորտուգալացին ցանկանում է թիմ հրավիրել «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ Ռուբեն Նևեշին։
Տեղեկություն կա, նաև, որ կողմերի միջև բանակցությունները շուտով կսկսվեն:
25-ամյա պորտուգալացին ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման և խփել 4 գոլ։