«Պորտուի» կիսապաշտպան Վիտինյոն՝ անգլիական գրանդի դիտակետում

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Պորտուի» հետ կիսապաշտպան Վիտինյոյի տրանսֆերի շուրջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիտինյոն նույնպես, պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։

Հավանական տեղափոխության վերաբերյալ դեռևս նոր մանրամասներ չեն հաղորդվում:

2021/22 մրցաշրջանում Վիտինյան «Պորտուի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «վիշապների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: