Ֆրենկի դե Յոնգը պայմանագիր է համաձայնեցրել գրանդ ակումբի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Նիկոլո Շիրան։

25-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդ» հետ մինչև 2027 թվականը։

Այժմ «կարմիր սատանաները» պետք է տրանսֆերի գումարի շուրջ համաձայնության գան «Բարսելոնայի» հետ, որը, ըստ լրատվամիջոցների, ցանկանում է ստանալ 80 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել «Այաքսից» 2019 թվականի ամռանը։