Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին կարող է հեռանալ թիմից ամառանային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Defenca Central-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» համաձայն է բաց թողնել 27-ամյա ֆրանսիացուն 60 միլիոն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: