Մադրիդի «Ռեալը» խոշոր գումարի դիմաց պատրաստ է բաժանվել իր պաշտպանից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին կարող է հեռանալ թիմից ամառանային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Defenca Central-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» համաձայն է բաց թողնել 27-ամյա ֆրանսիացուն 60 միլիոն եվրոյի դիմաց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: