Բիլբաոյի «Ատլետիկը» երկարաձգել է պայմանագիրը ակումբի սաներից մեկի հետ

«Ատլետիկը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Օյան Սանսեթի հետ մինչև 2032 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը ակումբի ակադեմիայի սան է և ակումբում է 2015 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ: