Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդները՝ ըստ PFA-ի

Հայտնի են դարձել PFA-ի վարկածով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները: Այս մրցանակը տրվում է անգլիական ֆուտբոլի մրցաշրջանի մինչև 23 տարեկան լավագույն ֆուտբոլիստին:

Մրցանակին հավակնում է 6 ֆուտբոլիստ. «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, «Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալագերը (ով մեկ մրցաշրջան վարձավճարով անցկացրել է «Քրիսթալ Փելասում», «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը, «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական, «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին և «Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթը։