5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Նրանք են՝ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպաններ Բրունո Նասիմենտոն, Մագոմեդ Մուսալովը, կիսապաշտպաններ Հիգոր Լեյտեն և Կալու Օլիվեյրան։ Ավարտվել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետը։

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նախորդ մրցաշրջանում թիմի չեմպիոնության հարցում ներդրում ունենալու համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։