Նեյմարը վնասվածքի պատճառով ժամանակից շուտ ավարտել է Բրազիլիայի հավաքականի մարզումը

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Հարավային Կորեայի դեմ ընկերական հանդիպումը։

Ինչպես հայտնում են բրազիլական ԶԼՄ-ները՝ ՊՍԺ-ի հարձակվողն այսօրվա մարզմանն աջ ոտքի ոտնաթաթի վնասվածք է ստացել ու կաղալով հեռացել է խաղադաշտից։

Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը հայտնել է, որ Նեյմարն այտուց է ունեցել, նրան բուժօգնություն են ցուցաբերել։ Նրա վիճակը կգնահատվի հանդիպման օրը։

Հունիսի 2-ին Սեուլում կանցկացվի ընկերական հանդիպում Հարավային Կորեայի և Բրազիլիայի ազգային հավաքականների միջև, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։