Մեյսոն Մաունթը կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի մեկ այլ գրանդ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

23-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, և նոր պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները ընդհատվել են։

«Կարմիր սատանաները» հետևում են իրավիճակի զարգացմանը և հնարավորության դեպքում կփորձեն թիմ հրավիրել կիսապաշտպանին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաունթը հետաքրքրված է «Չելսիի» հետ պայմանագրի երկարաձգմամբ։

2021/22 մրցաշրջանում Մեյսոնը «կապույտների» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։