«Բարսելոնան» աստղաբաշխական գումար կծախսի ամառային տրանսֆերների վրա

«Բարսելոնան» ցանկանում է այս ամառ տրանսֆերների վրա ծախսել մինչև 700 միլիոն եվրո, հայտնում է ESPN-ը:

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները ցանկանում են միջոցներ ստանալ Լա Լիգայից հեռուստատեսային իրավունքների վաճառքից ստացվելիք ապագա եկամուտների հաշվին։

Հունիսի 16-ին «կատալոնացիները» արտահերթ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու այս հարցերը։

Այս պահին «Բարսելոնայի» ծախսերի սահմանաչափը մինուս 144 միլիոն եվրո է՝ միակ բացասական ցուցանիշն Իսպանիայի ողջ առաջնությունում։