Կորենտեն Տոլիսո. «Ես դեռ ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների Լիգայում և կրկին հաղթել այնտեղ»

Կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն, ով հեռանալու է «Բավարիայից» ազատ գործակալի կարգավիճակով, խոսել է ապագայի իր ծրագրերի մասին։

«Ես դեռ ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների Լիգայում և կրկին հաղթել այնտեղ։ Ես ուզում եմ լավագույն որոշումը կայացնել իմ և ընտանիքիս համար:

Ցանկանում եմ տեղափոխվել ակումբ որտեղ՝ կարևոր դեր խաղալու և գավաթներ նվաճելու հնարավորություն կունենամ։

Ես գիտեմ, թե ինչի եմ ընդունակ: Ես գիտեմ, թե ինչ օգուտ կբերի ինձ թիմի փոփոխությունը»,- Տոլիսոյի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։