«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մոտ ապագայում կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Corriere della Sera-ն։
«Ռոսոներիների» հետ ֆունկցիոների պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը։ Նրանք չեն երկարաձգում համաձայնագիրն իտալացու հետ, քանի որ դեռ պարզ չէ, թե ով է լինելու ակումբի սեփականատերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բահրեյնի ներդրումային հիմնադրամը հրաժարվել է գնել «Միլանը»: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, իտալական ակումբը ձեռք բերելու հարցում հետաքրքրված է ReBird Capital ներդրումային ընկերությունը։
Նշվում է, որ ինչպես Մալդինիի ապագան, այնպես էլ ամբողջ ակումբի հետագա զարգացման ռազմավարությունը մնում են անորոշ: