Ֆլորենտինո Պերես. «Մբապպեն մոռացված է, նա մնացել է անցյալում»

Չեմպիոնների Lիգայի եզրափակիչ խաղից հետո «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:

Նա մասնավորապես ասել է. ««Ռեալը» միշտ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տունն է:

Մբապպեն մոռացված է, նա մնացել է անցյալում: Ոչինչ տեղի չի ունեցել: «Ռեալը» կատարյալ մրցաշրջան անցկացրեց»,- ակումբի նախագահի խոսքը մեջբերում է «Movistar+»-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» ցանկանում էր պայմանագիր կնքել Կիլիան Մբապեի հետ, սակայն նա անտեսելով նախնական պայմանավորվածությունները ընդունեց փարիզյան ակումբի հետ ևս 3 տարվա պայմանագիր կնքելու առաջարկը: