«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, գուցե տեղափոխվի «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները պատրաստ են 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 50 մլն եվրո։
«Լիվերպուլը» իսպանացուն ավելի բարձր աշխատավարձ է առաջարկում, քան «Բարսելոնան».
Անձամբ Գավին, ցանկանում է շարունակել ելույթները «Բարսելոնայում», իսկ կիսապաշտպանի ներկայացուցիչները հույս ունեն, որ նրա աշխատավարձը կբարձրանա։
Գավիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։