Էդվին Նկետիան և «Արսենալը» բանակցում են

«Արսենալի» հարձակվող Էդվին Նկետիան մոտ է պայմանագրի երկարաձգմանը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա անգլիացին կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ մինչև 2027 թվականի ամառը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պայքարում են «Քրիսթալ Փելասը», «Վեսթ Հեմը» և Բունդեսլիգայի երկու ակումբներ, սակայն «Արսենալը» ցանկանում է պահել հարձակվողին։

Նախորդ մրցաշրջանում Նկետիան անցկացրել է 28 հանդիպում և խփել տասը գոլ: