Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչի շրջանակում այժմ ընթանում է «Ռոմա» – «Ֆեյենորդ» հանդիպումը (0:0, առաջին խաղակես):
Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի մեկնարկային կազմում դուրս էր եկել խաղադաշտ և վնասվածքի պատճառով փոխարինվեց արդեն 17-րդ րոպեին՝ չկարողանալով շարունակել հանդիպումը: Նրան փոխարինեց Սերժիու Օլիվեյրան:
Հիշեցնենք, որ մինչ այս եզրափակիչը 33-ամյա ֆուտբոլիստը շուրջ մեկ ամիս չէր խաղացել՝ վնասվածքի պատճառով: