Նեյմարը չի պատրաստվում այս ամռանը հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ փարիզյան ակումբից այս մրցաշրջանից հետո:

«Այս պահին ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, բայց ես ինքս, միանշանակ, ցանկանում եմ մնալ ՊՍԺ-ում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը՝ հղում անելով Oh My Goal YouTube-ին:

2021/22 մրցաշրջանում բրազիլացին թիմի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։