Մեյսոն Մաունթը հետաքրքրված է «Չելսիի» հետ պայմանագրի երկարաձգմամբ

Կիսապաշտպան Մեյսոն Մաունթը հետաքրքրված է «Չելսիի» հետ պայմանագրի երկարաձգմամբ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ներկայումս տրանսֆերների և պայմանագրի ժամկետի երկարաձգման սահմանափակումները թույլ չեն տալիս լոնդոնյան ակումբին նոր համաձայնագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ: Սակայն մոտ ապագայում «Չելսին» կունենա նոր սեփականատեր, ինչը թիմին թույլ կտա նոր գործարքներ կնքել։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրն «ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։