«Բետիսի» պաշտպան Հեկտոր Բելերինը խոստովանել է, որ չի ցանկանում վերադառնալ «Արսենալ»: Լոնդոնյան ակումբին են պատկանում Իսպանիայում վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
«Ես իմ դիրքորոշումը հստակ հայտնել եմ և՛ «Բետիսին», և՛ «Արսենալին»: Ցանկանում եմ մնալ «Բետիսում». Հիմա մենք երկու ամիս ժամանակ ունենք լավագույն լուծումը գտնելու համար։ Ես շատ ջանք գործադրեցի այստեղ գալու համար, և այժմ պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի մնամ և օգնեմ թիմին»,- ասել է իսպանացին։
«Բետիսը» Բելերինին վարձավճարով ձեռք է բերել «Արսենալից» 2021 թվականի օգոստոսի վերջին։ 2021/22 մրցաշրջանում պաշտպանն թիմի կազմում անցկացրած 31 խաղում կատարել է 5 գոլային փոխանցում։