«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի չեմպիոնական մեդալը կվերադարձվի նրան:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ մարզչի մեդալը կորել է:
Հայտնի է դարձել, որ 3 երիտասարդներ ոսկե մեդալը տարել են Միլան քաղաքի ոստիկանություն՝ հայտնելով, որ այն գտել են խաղադաշտում՝ հանդերձարաններ տանող ճանապարհին: