Պաշտոնական. Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը հավանություն է տվել «Չելսիի» ֆուտբոլային ակումբի վաճառքին

Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը հավանություն է տվել «Չելսիի» ֆուտբոլային ակումբի վաճառքին նոր սեփականատիրոջը, հայտնում է Լիգայի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ մայիսի սկզբին մի խումբ սեփականատերեր՝ Թոդ Բոելի գլխավորությամբ, համաձայնել են գնել «Չելսին» 4,25 միլիարդ ֆունտով։

Հիշեցնենք, որ «Չելսին» 2003 թվականից պատկանում էր ռուս գործարար Ռոման Աբրամովիչին։ Մարտի 2-ին նա հայտարարեց թիմը պատժամիջոցների պատճառով վաճառելու իր մտադրության մասին։