Հայտնի է «Ոսկե գնդակ-2022» մրցանակաբաշխության ժամանակացույցը

France Football-ի  թվիթերյան էջը տեղեկացնում է, որ «Ոսկե գնդակի» հերթական մրցանակաբաշխությունը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 17-ին:

Մրցանակի հավակնորդների ցանկը կներկայացվի սույն թվականի օգոստոսի 12-ին:

Հավելենք նաև, որ 2021 թվականին մրցանակը ստացել էր ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ ով «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է: