Երևանի «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:
«Գիտեմ, որ թոփ առաջնությունների ակումբները շատ ակտիվ հետաքրքրված են Էդուարդի ծառայություններով:
Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի գերակումբները լուրջ հետաքրքրություն են ցուցբերում Սպերցյանի նկատմամբ: Առայժմ ավելին ասել չեմ կարող։
21-ամյա Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 25 խաղում խփել է 8 գոլ և հռչակվել «Կրասնոդարի» լավագույն ռմբարկու: