«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին ասել է, որ կփորձի համոզել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային տեղափոխվել Հռոմ։
«Տեսնենք, գուցե, կարողանամ Պաուլոյին Հռոմ հրավիրել։ Մենք երկուշաբթի կհանդիպենք և ես կփորձեմ դա անել, այն դեպքում, եթե «Ռոման» ու ես ունենանք նույն դիրքորոշումը»,- Տոտտիի խոսքն է մեջբերում Goal-ը։
Դիբալայի պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 15 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։